կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱՄՀ-ն 2023 թվականին կանխատեսում է աշխարհում գնաճի մակարդակի նվազում

ԱՄՀ-ն 2023 թվականին կանխատեսում է աշխարհում գնաճի մակարդակի նվազում

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ակնկալում է, որ համաշխարհային գնաճը կնվազի՝ 2022 թվականի 8,7 % առավելակետից 2023 թվականին հասնելով մինչև 6,9 %-ի, իսկ 2024 թվականին՝ 5,8 %-ի: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարների մասին ԱՄՀ զեկույցը։

Ինչպես նշում են զեկույցի հեղինակները, 2024 թվականի համար սպառողական գների աճի կանխատեսումը «վերանայվել է 0,6 տոկոսային կետով դեպի բարձրացումը, ինչն արտացոլում է սպասվածից բարձր հիմնական գնաճը»։

Արժույթի միջազգային հիմնադրամը միևնույն ժամանակ փոքր-ինչ վատթարացրել է 2024 թվականին համաշխարհային տնտեսության աճի տեմպերի կանխատեսումը:

Սպասվում է, որ 2023 թվականին համաշխարհային ՀՆԱ-ի աճը կկազմի 3 %, իսկ հաջորդ տարի՝ 2,9 %:

  • Կիսվել: