երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ԱՄԷ-ի հետ առևտրատնտեսական կապերն այս տարի ևս կշարունակեն մնալ բարձր մակարդակի վրա․ Քերոբյանը՝ ԱՄԷ դեսպանին

ԱՄԷ-ի հետ առևտրատնտեսական կապերն այս տարի ևս կշարունակեն մնալ բարձր մակարդակի վրա․ Քերոբյանը՝ ԱՄԷ դեսպանին

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն օգոստոսի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային:

 

Հանդիպման սկզբում նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հույս հայտնել, որ ԱՄԷ-ի հետ առևտրատնտեսական կապերն այս տարի ևս կշարունակեն մնալ բարձր մակարդակի վրա։

 

Այնուհետև կողմերը քննարկել են տնտեսության ոլորտում համագործակցության առավել հեռանկարային ուղղությունները, որոնց թվում են շինարարությունը, դեղագործությունը, տեքստիլ արդյունաբերությունը և զբոսաշրջությունը։ Անդրադարձ է կատարվել երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի խորացմանն ու համատեղ գործարար համաժողովների կազմակերպման հնարավորությանը։

Քննարկվել են նաև ոլորտային համաձայնագրերի ստորագրմանն առնչվող հարցեր։

  • Կիսվել: