երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Ալավերդի քաղաքում նախկին դպրոցի շենքը կօտարվի մրցույթով. Գինը է սահմանվել 78,2 մլն դրամ

Ալավերդի քաղաքում նախկին դպրոցի շենքը կօտարվի մրցույթով. Գինը է սահմանվել 78,2 մլն դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 24-ի նիստում պետական գույքն օտարելու մասին որոշում կայացրեց:

Խոսքը ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Զորավար Անդրանիկի 197 հասցեում գտնվող 2153.12քառ. մետր մակերեսով շենք-շինությունների, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.1109 հեկտար մակերեսով հողամասի մասին է:

Գույքն իրենից ներկայացնում է 1952 թվականին կառուցված նախկին միջնակարգ դպրոցի շենք, որը ներկայումս չի շահագործվում։

Ներկայացված նախագծով առաջարկվում է այդ գույքը ներկայացնել օտարման՝ մրցույթով:

Մրցույթով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 80 տոկոսի չափը՝ 78 180 000 դրամը, ներառյալ հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 2 082 370 դրամ։

Գնորդը պարտավոր է վճարել նաև Գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝  716 710.80 դրամը։

Նշենք, որ այս տարվա օգոստոսին գույքը ներկայացվել է օտարման՝ մրցույթով, սակայն մրցույթը չի կայացել հայտեր չլինելու պատճառով։

  • Կիսվել: