հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱԻՆ-ը հանրային քննարկման է ներկայացրել արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը

ԱԻՆ-ը հանրային քննարկման է ներկայացրել արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը

Ամեն տարի արձանագրվող դեպքերի մեծ ծավալը երկրի սոցիալ-տնտեսական ոլորտի վրա թողնում է զգալի ազդեցություն: Տարերային աղետները և արտակարգ իրավիճակները կանխարգելելու, վիճակը վերահսկելու և հետևանքները մեղմելու համար Հայաստանը դեռևս 1998 թ. ընդունել է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքը:

Իրավական ակտի 19-րդ հոդվածում ասված է «Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իրավունք ունի ստանալ արտակարգ իրավիճակների հետևանքով իր կրած վնասների փոխհատուցում, ինչպես նաև ճշգրիտ տեղեկություն արտակարգ իրավիճակների, դրանց առաջացման վտանգների և իր պաշտպանվածության մասին»:

Օրենքի մեկ այլ՝ կառավարության իրավասություններն ամրագրող 12-րդ հոդվածով սահմանված է, որ վերջինս հաստատում է արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը պատճառված վնասի գնահատման և փոխհատուցման կարգը: Օրենքի այս կարևորագույն դրույթը, որն անհրաժեշտ է դրա կիրարկումն ապահովելու համար, պարզվում է՝ 22 տարիների ընթացքում այդպես էլ չէր մշակվել:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը մշակել և միայն այս ամիս է հանրային քննարկման ներկայացրել «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի փոխհատուցման» կարգը»,- գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք ՀՀ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: