շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ագրարային համալսարանում նախատեսվում է ամսական կրթաթոշակը դարձնել 70 հազար դրամ

Ագրարային համալսարանում նախատեսվում է ամսական կրթաթոշակը դարձնել 70 հազար դրամ

Մինչև 2019 թվականը Ագրարային համալսարան ընդունվել են առանց ընդունելության քննության, 2020 թվականից Ագրարային համալսարանում մտցվել են ընդունելության քննություններ, և նաև դա է պատճառը, որ իրավիճակ է փոխել դիմորդների ընդունելության թվի փոփոխության մասով: Այդ մասին ԱԺ-ում Բյուջե-2022-ի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ ասաց Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Ագրարայինում դիմորդների թվի նվազմանը:

«Նաև ունենք այսպիսի ցուցանիշ, որ Ագրարային համալսարան դիմողների 80 տոկոսը չի ընդունվում, այսինքն՝ հերիք չէ, որ քիչ են դիմում, դիմածների մեծ մասն էլ չի կարողանում ընդունվել, և հետո արդեն նրանց մեծ մասը ընդգրկվում է հեռակա համակարգեր»,- ասաց Անդրեասյանը:

Ըստ նախարարի՝ Ագրարային համալսարանում ընդունելությունը խրախուսելի դարձնելու նպատակով նախատեսվում է կրթաթոշակային ծրագիր ներդնել:

«Առաջիկայում, հուսանք, Կառավարության որոշմամբ կհաստատվի (ծրագիրը – խմբ.) որոշ ոլորտների համար, ինչպիսին ագրարայինն է, ինչպիսին բնագիտական ուղղություններով ուսուցչական ծրագրերն են, որտեղ սարսափելի թվեր ունենք, և այդ թվերը պետք է բոլորիս համար ահազանգ լինեն, մեզ համար հատկապես ահազանգ են և անելիք են, որի ուղղությամբ աշխատում ենք:

Այստեղ մենք ներդնում ենք կրթաթոշակային ծրագիր՝ 70 հազար ամսական կրթաթոշակով, ու հուսանք, որ սա կխրախուսի»,- ասաց նախարարը, ապա նկատեց՝ քանի որ կրթաթոշակի ծրագրի մասով ուշ են իրազեկել, արդյունքը կլինի հաջորդ տարի:

  • Կիսվել: