ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Աղվեսը վերադարձվեց վայրի բնություն. Տեսչական մարմին

Աղվեսը վերադարձվեց վայրի բնություն. Տեսչական մարմին

Օրերս Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջին ահազանգ էր ստացվել վանդակում պահվող աղվեսի վերաբերյալ։

ԲԸՏՄ Երևանի տարածքային բաժնի աշխատակիցներն անհապաղ մեկնել և Երևան քաղաքի Խուդյակով փողոցի 175/1 հասցեում՝ «Կարաս» սրճարանի ետնամասում հայտնաբերել են անազատության մեջ պահվող աղվես։ Աղվեսին սրճարանի բակից աշխատակիցը բռնել  և վանդակում էր պահել մոտ 20 օր։

Տեսուչների  բացատրական աշխատանքների արդյունքում աղվեսը տեղափոխվել է Ջրվեժի արգելոցապարկային համալիրի հարակից տարածք և բաց թողնվել վայրի բնություն։

Տեսչական մարմինը ևս մեկ անգամ հորդորում է վայրի կենդանիներին չզրկել ազատությունից և բնական միջավայրում ապրելու հնարավորությունից։

  • Կիսվել: