չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Գեղարքունիքում հոկտեմբերից 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանվածներին կապահովեն 3-անգամյա տաք սննդով

Գեղարքունիքում հոկտեմբերից 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանվածներին կապահովեն 3-անգամյա տաք սննդով

Գեղարքունիքի մարզում սեպտեմբերի 30-ի ժամը 15:00-ի դրությամբ կեցավայրով ապահովվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 3276 անձ: Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կազմակերպված ասուլիսում հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

«Մարզում ձևավորվել է 7 աշխատանքային խումբ, մեկը՝ մարզպետարանում, 5-ը՝ խոշորացված համայնքներում, ևս մեկը շարժական աշխատանքային խումբ է: Հյուրանոցային համալիրներում բավականին մեծ թվով քաղաքացիներ են տեղավորվում: Որպեսզի ևս մեկ անգամ չչարչարենք բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, շարժական աշխատանքային խումբը մեկնում է տվյալ հյուրանոց և տեղում հաշվառում ու կարիքների գնահատում իրականացնում»,-ասաց մարզպետը:

Գեղարքունիքում առաջին իսկ օրվանից սկսել են նաև վերհանել մարզպետարանի ենթակայության հիմնարկներում թափուր հաստիքները: Եվ հաշվառում իրականացնող աշխատանքային խմբերը նաև հաշվառում են, թե արդյոք կա՞ն տվյալ մասնագիտությամբ անձինք՝ նրանց աշխատանքով ապահովելու համար:

«Մատակարար կազմակերպության հետ ենք հիմա աշխատանք տանում, որ հոկտեմբերի 1-ից տաք սնունդ կարողանանք մատակարարել բռնի տեղահանվածներին: Այդ աշխատանքները հիմա քննարկվում են, երևի դա կստացվի: Մատակարար կազմակերպությունը կկարողանա մոտ 1000 անձի 3-անգամյա տաք սննդով ապահովել»,-նշեց Սարգսյանը:

  • Կիսվել: