հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադամանդի վերամշակման գործարան` Ալավերդիում. նախատեսվում է ստեղծել 150 աշխատատեղ

Ադամանդի վերամշակման գործարան` Ալավերդիում. նախատեսվում է ստեղծել 150 աշխատատեղ

Ալավերդիում դիմավորել եմ գործարար Արտակ Բաղիկյանին, որը պատրաստվում է Ալավերդիում հիմնել ադամանդի վերամշակման գործարան։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:
 
«Կարևոր է նշել, որ «Ալավերդի Դայմոնդս» ընկերությունն արդեն պետական գրանցում է ստացել։ Այժմ Ներդրողների աջակցման կենտրոնը դիտարկում է ներդրումային ծրագիրը, որի ուսումնասիրությունն ավարտելուց հետո այն կփոխանցի կառավարությանը։
May be an image of 2 people, people standing and mountain
 
Ըստ ծրագրի՝ նախատեսվում է ձեռք բերել Միքայել Նալբանդյանի անվան նախկին դպրոցի (չի գործում 19 տարի) վթարային շենքը, ստանձնելով պարտավորություն` կատարել ներդրում, շենքն ու հարակից տարածքը կապիտալ հիմնանորոգել ու սկսել գործունեությունը։
 
Մեկնարկային փուլում նախատեսվում է ստեղծել 150 աշխատատեղ այն ավելացնելու հեռանկարով։ Տարիքային սահմանափակում չկա։ Ալավերդի համայնքում կիրականացվեն նաև սոցիալական ծրագրեր»,- հայտնում է պատգամավորը։
May be an image of 2 people, people standing and outdoors

  • Կիսվել: