երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Աբովյան պուրակի հիմնանորոգումը ավարտական փուլում է

Աբովյան պուրակի հիմնանորոգումը ավարտական փուլում է

Երևանի քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցության ընթացքում հայտնեցնին, որ ավարտական փուլում է Աբովյան պուրակի հիմնանորոգումը: Ամբողջությամբ արդիականացվում է արտաքին լուսավորության և ոռոգման ցանցը, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կլինեն կանաչապատման նոր լուծումներ: Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրով բնակիչների լիարժեք հանգիստը կազմակերպելու համար կստեղծվեն հարմարավետ պայմաններ:

 
***
Երևանյան շինհրապարակները պետք է ձևավորվեն միջազգային չափորոշիչներին համապատասխան: Նախագիծը կյանքի կոչելու համար Երևանի քաղաքապետարանն աշխատանքներ է տանում Քաղաքաշինության կոմիտեի հետ, անհրաժեշտության դեպքում կնախաձեռնվեն նաև օրենսդրական փոփոխություններ:

  • Կիսվել: