7% տնտեսական աճի ցուցանիշը կապահովվի. վարչապետ
Հայաստանի կառավարությունը կարողանում է ճգնաժամերը կառավարել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես ուզում եմ գոհունակությամբ արձանագրել, որ Հայաստանը, ի հեճուկս բոլոր բարդությունների, շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում, և բոլոր կանխատեսումների համաձայն՝ 2023 թվականին նույնպես ՀՀ-ն կունենա բարձր տնտեսական աճ»,-ասաց նա:
Փաշինյանը վստահություն հայտնեց, որ առնվազն պետական բյուջեով նախանշված 7 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը կապահովվի. «Բայց սա շատ զուսպ և շատ պահպանողական գնահատական է: Մեծ հավանականությամբ՝ ավելի բարձր տնտեսական աճ կունենանք»,- ասաց վարչապետը: