երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
642 հազար աշխատատեղ եղել է նախորդ տարվա սեպտեմբերին, այս տարի 691 հազար է. Վահան Քերոբյան

642 հազար աշխատատեղ եղել է նախորդ տարվա սեպտեմբերին, այս տարի 691 հազար է. Վահան Քերոբյան

Աշխատատեղերի թիվը Հայաստանում ավելացել է, մենք տեսնում ենք աճ համարյա բոլոր ոլորտներում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Նոր ընկերություններ են հիմնվել, հաստիքներ են ավելացել: Մենք տեսնում ենք աճ համարյա բոլոր ոլորտներում: 1-2 ոլորտ կա, որտեղ անկում կա, բայց դա այդքան էլ կարեւոր չէ: Անկում կա մանրածախ առեւտրում: 642 հազար աշխատատեղ եղել է նախորդ տարվա սեպտեմբեր ամսին, այս տարի 691 հազար է: Այսինքն 49 հազարի կարգի աճ ունենք: Այսպիսի բարձր ցուցանիշ երբևէ չի եղել»,- ասաց Քերոբյանը:

Նախարարի խոսքով՝ առավել զգալի է աճը բարձր տեխնոլոգիաների ոլորտում. «Այստեղ տարվա սկզբի 16 հազար աշխատողի փոխարեն հիմա այդ ոլորտում կա 24.5 հազար աշխատող: Այսինքն այս ոլորտում աշխատողների 50 տոկոսից ավելի աճ ունենք, որը շատ լավ է: Այս ոլորտում բարձր աշխատավարձեր են, միջին աշխատավարձը 1 մլն 150 հազար դրամ է: Ո՞նց կարող է մարդիկ դա չզգան: 50 հազար մարդ, որ մեկ տարի առաջ աշխատանք չուներ, հիմա ունի»,-ասաց նախարարը:

  • Կիսվել: