531 մլն 29 հազար դրամ է հատկացվել Շիրակի մարզի 21 դպրոցների շենքային պայմանների բարելավման համար
Անհետաձգելի համարվող կապիտալ ծախսերի ծրագրով, Կառավարության որոշմամբ, 531 մլն 29 հազար դրամ է հատկացվել Շիրակի մարզի 21՝ Գյումրի քաղաքի՝ 3 և գյուղական 18 դպրոցի շենքային պայմանների բարելավման համար։ Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
Կիրականացվեն տանիքների, դռների, պատուհանների, սանհանգույցների նորոգման, ներքին հարդարման, բարեկարգման աշխատանքներ։ Շինաշխատանքները կիրականացվեն մինչև տարեվերջ։
- «Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
- «Գյումրու թիվ 32 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
- «Օյունջյան միջնակարգ դպրոց-վարժարան» ՊՈԱԿ
- «Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
- «Կրաշենի հիմնական դպրոց» ՊՈԱԿ
- «Արևիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
- «Երազգավորսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
- «Քեթիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
- «Ջրառատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
- «Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
- «Պեմզաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
- «Բագրավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
- «Ձորաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
- «Արփենիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
- «Ցողամարգի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
- «Գոգհովիտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
- «Զարիշատի հիմնական դպրոց» ՊՈԱԿ
- «Ալվարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
- «Հողմիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
- «Գտաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
- «Բանդիվանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ