ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
509 հազար գույքային միավորի համար հարկային բեռը կնվազի. օրենքի նախագիծն ընդունվեց

509 հազար գույքային միավորի համար հարկային բեռը կնվազի. օրենքի նախագիծն ընդունվեց

Այսօր ԱԺ արտահերթ նիստում հավանության արժանացավ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Կողմ քվեարկեց 74 պատգամավոր, դեմ՝ 14, իսկ ձեռնպահ՝ երկու:

Նշենք, որ նախագծով շուրջ 509 հազար գույքային միավորի համար հարկային բեռը նվազում է: Նոր կանոններով հաշվարկվող հարկի 25%-ն ավելի փոքր է, քան 2020-ի համար հաշվարկվող հարկը, սակայն հանրագումարում կանխատեսվում է ունենալ դրական էֆեկտ: Եթե հարկային ներուժը 2020-ին գնահատվում էր շուրջ 9 միլիարդ դրամ, ապա այդ նվազումներով հանդերձ՝ 2021-ին այն կլինի շուրջ 9.5 միլիարդ դրամի շրջանակում:

Նախագծի քննարկման ժամանակ չբացառվեց, որ կլինեն նաև համայնքներ, որտեղ նախագծի ազդեցությունը կլինի բացասական, բայց հանրագումարային արդյունքի դրական լինելու շնորհիվ,  կփորձեն համահարթեցումը իրականացնել բյուջետային գործընթացի շրջանակներում սուբսիդիաների գործիքի օգնությամբ:

 

  • Կիսվել: