չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
50 մլն դրամի դրամաշնորհ ՀՀ-ին՝ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամից. ինչ նպատակների համար է այն

50 մլն դրամի դրամաշնորհ ՀՀ-ին՝ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամից. ինչ նպատակների համար է այն

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 12-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության ծրագիր» վարկային համաձայնագրին: Վարկը կազմում է 50 մլն եվրո:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում կանաչ, դիմակայուն և ներառական զարգացումը՝ նպաստելով կլիմայի փոփոխության մեղմացմանն ու հարմարվողականությանը, բարելավելով շրջակա միջավայրի կառավարումը և էներգաարդյունավետությունը, ապահովելով հավասարության ավելի բարձր մակարդակ և խթանելով մարդկային կապիտալի զարգացումը, ինչպես նաև՝ ամրապնդելով կառավարումը։

Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի հետ համատեղ:

Ծրագրի բարեփոխումների շրջանակը ներառում է մասնավորապես հետևյալ միջոցառումները, որոնք իրենց հերթին  բաղկացած են նաև ենթամիջոցառումներից.

Կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանում, և շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող  շրջանակի բարելավում.

ա) հանրային ներդրումների կառավարում

բ)  էներգաարդյունավետության խթանում

գ)  մթնոլորտային օդի պահպանություն

դ)  շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում:

Հավասարության ամրապնդում և մարդկային կապիտալի զարգացման խթանում.

ա) սոցիալական աջակցության համակարգի հասցեականության բարելավում

բ) դեպի ուսումնառության վերջնարդյունքներ ուղղվող՝ կարողությունների վրա հիմնված նոր կրթական ծրագրի ներդրում:

Հակակոռուպցիոն շրջանակի և արդարադատության ոլորտի արդյունավետության հզորացում 

ա) պետական օժանդակության գնահատում

բ)  արդարադատություն և կոռուպցիայի դեմ պայքար:

Նշենք, որ այս վարկային համաձայնագրի նախագիծը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համար առաջացնում է լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ:

  • Կիսվել: