կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նավթի արդյունահանման կրճատման վերաբերյալ ՕՊԵԿ-ի որոշումը քաղաքական քայլ է. Բայդենի խորհրդական

Նավթի արդյունահանման կրճատման վերաբերյալ ՕՊԵԿ-ի որոշումը քաղաքական քայլ է. Բայդենի խորհրդական

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ էներգետիկ հարցերով խորհրդականն ասել է, որ Սաուդյան Արաբիայի եւ նրա դաշնակիցների կողմից նավթի արդյունահանման կրճատումները հիմնականում քաղաքական քայլ են, որոնք չեն խանգարի ԱՄՆ վարչակազմին փորձել զսպել էներգակիրների ներքին գները, տեղեկացնում է CBS-ը:

Ամոս Հոխշտեյնը, որն այս տարի մասնակցել է Սաուդյան Արաբիայի հետ ԱՄՆ-ի նավթային դիվանագիտությանը, Face the Nation հաղորդման ժամանակ ասել է, որ ՕՊԵԿ+-ի որոշմամբ նոյեմբերից՝ օրական 2 միլիոն բարելով իրական կրճատումներն ընդհանուրի միայն մեկ քառորդը կկազմեն:

՞՛Ազդեցությունը շուկայի վրա այնքան էլ էական չի լինի, այնպես որ՝ դա ավելի շատ ՕՊԵԿ-ի կողմից արված քաղաքական հայտարարություն էր՛՛,-նշել է նա:

Հոխշտեյնը հավելել է. ՛՛Ակնհայտ է, որ ոչ ոք չի կարող հաստատել, որ դա արդարացված էր որեւէ տնտեսական պատճառով՛՛:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Բայդենը հայտարարել էր ԱՄՆ արտակարգ պահուստներից լրացուցիչ 15 միլիոն բարել թողարկման մասին եւ ասել էր, որ խնդրել է իր թիմին անհրաժեշտության դեպքում պատրաստվել հետագա թողարկումների՝ բենզինի գների զսպման համար:

  • Կիսվել: