երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
482 մլն 600 հազար դրամ կուղղվի ԿԳՄՍ նախարարության կապիտալ ծրագրերին երեք հիմնական ուղղություններով

482 մլն 600 հազար դրամ կուղղվի ԿԳՄՍ նախարարության կապիտալ ծրագրերին երեք հիմնական ուղղություններով

482 մլն 600 հազար դրամ կուղղվի ԿԳՄՍ նախարարության կապիտալ ծրագրերին երեք հիմնական ուղղություններով: Այդ մասին նախագիծը Կառավարության՝ սեպտեմբերի 22-ի նիստին ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Որոշման նախագծով նախատեսվում է ապահովել մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը և դրանց համար անհրաժեշտ նախագծումը, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավումը:

Նախարարը տեղեկացրեց, որ այս որոշմամբ համապատասխան միջոցներ կհատկացվեն Վայոց ձորի մարզի Եգեգիս համայնքի Շատին բնակավայրում մանկապարտեզ ունենալու համար:

«Տարիներ շարունակ այս խնդիրը կար, և հիմա կունենանք 250 տեղանոց մանկապարտեզի հնարավորություն: Երկար ժամանակ հողահատկացման խնդիր կար. դա վերջապես կարգավորված է»,- ասաց նախարարը:

  • Կիսվել: