շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող գրադարաններում և թանգարաններում տեղի կունենան թեմատիկ տարաբնույթ միջոցառումներ

ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող գրադարաններում և թանգարաններում տեղի կունենան թեմատիկ տարաբնույթ միջոցառումներ

Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրվա շրջանակում, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող գրադարաններում և թանգարաններում տեղի կունենան թեմատիկ տարաբնույթ միջոցառումներ:

Միջոցառումները կանցկացվեն փետրվարի 16-20-ը: Միջոցառումների շրջանակում նախատեսվում են մանկապատանեկան գրքի ցուցահանդես-տոնավաճառ, ցուցադրություններ, գրքերի շնորհանդեսներ, հեքիաթապատումներ, մանկական ներկայացումներ, թեմատիկ քննարկումներ, կրթական ծրագրեր, ինչպես նաև հանդիպումներ գրողների և ոլորտի ներկայացուցիչների հետ:

  • Կիսվել: