ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
300-ին մոտ բազմաբնակարան շենք է կառուցվում հիմա, ե՞րբ է մեկ էլ նման թիվ եղել. Քերոբյան

300-ին մոտ բազմաբնակարան շենք է կառուցվում հիմա, ե՞րբ է մեկ էլ նման թիվ եղել. Քերոբյան

Այսր լրագրողների հետ զրույցում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ երկրում ա գնաճ:

՛՛Երկրում կա գնաճ, դեկտեմբերի ցուցանիշը 7.7%-է, որն ավելի քիչ է, քան նոյեմբերի ցուցանիշը, և թե՛ կառավարությունը, թե՛ Կենտրոնական բանկը շատ մտահոգ են ինֆլյացիան զսպելու հարցում՛՛,-ասաց նա:

Քերոբյանի խոսքով՝ գնաճն անմիջապես ազդում է մարդկանց կյանքի որակի վրա: ՛՛Մեր աշխատանքի հիմնական նպատակն է, որ մարդիկ ապրեն ավելի բարեկեցիկ։ Դեկտեմբերին Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրեց 0,5 %-ով` 7.25-ից բարձրացնելով 7.75, սա ևս ցույց է տալիս, որ ԿԲ-ն գործողություններ է անում։ Մենք էլ մեր գործողություններն ենք անում, որ մարդիկ ավելի բարձր եկամուտ և լավ աշխատատեղեր ունենան՛՛,-ասաց նախարարը։

Քերոբյանը խոսեց նաև տնտեսական ցուցանիշների մասին և ասաց, որ կառավարությունը ներկայացրել է իր բյուջեն, որը հաստատվել է ԱԺ-ի կողմից, որտեղ նշված է այն թիրախը, որին պետք է հասնենք: Նրա խոսքով՝ դա 7% իրական տնտեսական աճն է։

՛՛Մեր գործունեությունը բազմազան է, վերաբերում թե՛ կրթությանը, թե՛ գիտությանը և կյանքի բոլոր ոլորտներին։ Այն մարդիկ, ովքեր քննադատում են մեզ, ավելի լավ է իրենց հարց տան` ինչո՞ւ են Հայաստանից բոլոր գիտնականները գնացել, ինչո՞ւ է կրթական ոլորտը բարձիթողի վիճակում, երբ դպրոցը ավարտածները ՕՀՄ-ը Ամպերից չեն տարբերում են։ Նույն խաղաղությունը, որի մասին խոսում ենք, փոխկապակցված է կոռուպցիայի հետ, որովհետև այն մարդիկ, ովքեր կոռուպցիոն համակարգ են ստեղծել, իրենց ձեռնտու է եղել խաղաղության բացակայությունը՛՛,-ասաց նախարարը։

Խոսելով նախկինում իր արած այն հայտարարության մասին, ըստ որի՝ երկիրը վերածվել է շինհրապարակի, նախարարը խուրհուրդ տվեց հարցումներ ուղարկել քաղաքապետարան և ճշտել, թե քանի բազմաբնակարան շենք է կառուցվում հիմա։

՛՛300-ին մոտ բազմաբնակարան շենք է կառուցվում հիմա, ինչը նախկինի համեմատ աննախադեպ թիվ է, հարցրեք` երբ է մեկ էլ նման թիվ եղել։ Կարող եք համեմատել օրինակ՝ 2007թ-ի շինթույլտվությունների քանակը, և հիմա, կտեսնեք, որ համեմատելու եզրեր չկան՛՛,-ասաց նա։

Լրագրողներին հետաքրքրեց նաև, թե ինչով է պայմանավորված շուկայում կեռասի, թզի աննախադեպ բարձր գինը: Հարց հնչեց նաև, թե արդյոք նախարարի ամանորյա սեղանին եղե՞լ են նման մրգեր: Հարցին ի պատասխան՝ նախարարն ասաց. ՛՛Ես նման ինֆորմացիա չունեմ և մեր ամանորյա սեղանը եղել է շատ համեստ, որովհետև շատ կարճ ժամանակ ենք անցկացրել տանը և վերադարձել ենք աշխատանքի։ Խոստանում եմ, որ կհետաքրքրվեմ, թե ինչով է պայմանավորված նշված մրգերի նման բարձր գինը՛՛:

 

  • Կիսվել: