երեքշաբթի, օգոստոս 25
25 / 8 / 2026
2026 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 32.8 մլրդ դրամ հավելուրդով

2026 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 32.8 մլրդ դրամ հավելուրդով

Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-հուլիս ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
 
2026 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,909 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 14.9 %-ով կամ 247.3 մլրդ դրամով:
 
2026 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,876 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 8.9 %-ով կամ 153.7 մլրդ դրամով:
 
2026 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 32.8 մլրդ դրամ հավելուրդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 60.7 մլրդ դրամ պակասուրդի դիմաց:

  • Կիսվել: