երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
2026-27 թթ -ին պետք է սկսել նոր Ատոմակայանի կառուցման աշխատանքները

2026-27 թթ -ին պետք է սկսել նոր Ատոմակայանի կառուցման աշխատանքները

Հաշվի առնելով, որ գործող Ատոմակայանի տեխնիկական վիճակի մասին քննարկումների արդյունքում եկել ենք եզրակացության, որ մինչև 2036 թ-ը գործող Ատոմակայանը կարող է աշխատել՝ դա նշանակում է, որ մեզ պետք է դրանից առաջ պատրաստվել և իրականացնել նոր բլոկի կառուցման աշխատանքները: Այս մասին պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Մոտավոր հաշվակներով՝ նոր Ատոմակայանի կառուցման աշխատանքները 7-8 տարի կտևեն, կարող ենք 10 տարի համարել: Դա նշանակում է, որ 2026-27 թթ -ին պետք է սկսել նոր Ատոմակայանի կառուցման աշխատանքները, որպեսզի երբ գործող Ատոմակայանի ժամկետն ավարտվի՝ մյուսը սկսի աշխատել»:

  • Կիսվել: