շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
2024թ. սոցապահովման ծախսերը պետք է ավելանան մոտ 15,5 տոկոսով. պետբյուջեի նախագիծ

2024թ. սոցապահովման ծախսերը պետք է ավելանան մոտ 15,5 տոկոսով. պետբյուջեի նախագիծ

2023թ. ցուցանիշների համեմատ սոցապահովման ծախսերը 2024թ. պետք է ավելանան մոտ 15,5 տոկոսով։ Այսինքն՝ 755,3 մլրդ դրամ։ Այս մասին նշվել է ՀՀ 2024թ. պետբյուջեի նախագծում։

Առողջապահության ոլորտի ծախսերը իշխանությունները նախատեսում են ավելացնել մոտ 14,5 տոկոսով։ Այսինքն՝ 170,7 մլրդ դրամ։ Կրթության ծախսերը՝ 38 տոկոսով՝ 291,9 մլրդ դրամ։

Պաշտպանության, ոստիկանության եւ դատական համակարգի ծախսերը պետք է ավելանան 7,8 տոկոսով՝ 777,8 մլրդ դրամ։ 

  • Կիսվել: