2024թ. դպրոցների եւ մանկապարտեզների շինարարության համար կհատկացվի 111,6 մլրդ դրամ
Հայաստանում 2024թ. դպրոցների եւ մանկապարտեզների շինարարության եւ նորոգման համար կհատկացվի մոտ 111,6 մլրդ դրամ։ Այս մասին նշվել է 2024թ. պետբյուջեի նախագծում։ 2023թ. համեմատ այդ գումարն ավելի է 188 տոկոսով։
Հիշեցնենք, որ կառավարության ծրագրով հանրապետությունում մինչեւ 2026թ. նախատեսվում է կառուցել կամ կապիտալ նորոգել ավելի քան 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ։