ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
2024 թվականին գրանցվել է 5.9 տոկոս տնտեսական աճ. ֆինանսների նախարար

2024 թվականին գրանցվել է 5.9 տոկոս տնտեսական աճ. ֆինանսների նախարար

Հայաստանի համար 2024 թվականը սկսվել է բարձր տնտեսական աճով, որը թեև տարվա ընթացքում որոշ չափով դանդաղել է, սակայն պահպանվել է բարձր մակարդակում։

Այս մասին հայտարարեց Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում։

Նախարարի խոսքով՝ 2024 թվականին տնտեսական աճը կազմել է 5.9%, ինչը 1.1 տոկոսային կետով պակաս է բյուջեի թիրախից, սակայն 0.1 տոկոսային կետով գերազանցում է 2025 թվականի բյուջեի կանխատեսումները։ 

Հովհաննիսյանը պարզաբանեց, որ աճը պայմանավորված է մի շարք գործոններով՝ հիմնային մետաղների արտադրության կտրուկ աճով, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների կողմից իրականացվող սպառմամբ և տնտեսական ակտիվությամբ, ներքին և արտաքին պահանջարկի ընդլայնմամբ։ 

Նախարարը նաև ընդգծեց, որ տնտեսական աճն ուղեկցվել է մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճով։ 2023 թվականին այն կազմել է 3 միլիոն 189 հազար դրամ (8,125 ԱՄՆ դոլար), իսկ 2024-ին արդեն հասել է 3 միլիոն 338 հազար դրամի (8,500 ԱՄՆ դոլար)։ 

«2024 թվականի սեպտեմբերին արդեն տեսանելի էր, որ տարվա տնտեսական աճը կկազմի մոտ 5.8 տոկոս։ Փաստացի ունեցել ենք 5.9 տոկոս»,- եզրափակեց նախարարը։ 

 

  • Կիսվել: