երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
2023-ի առաջին եռամսյակում ՀՆԱ-ի աճը եղել է 9,2 տոկոս․ Գևորգ Պապոյան

2023-ի առաջին եռամսյակում ՀՆԱ-ի աճը եղել է 9,2 տոկոս․ Գևորգ Պապոյան

ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում եղել է 9,2 տոկոս, հիմնականում ապահովել են երեք ճյուղերի՝ արդյունաբերության,  շինարարության, առևտրի ոլորտների հաշվին։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը․

«Մի քիչ ավելի ցածր աճ ենք ունեցել գյուղատնտեսության և ծառայությունների ոլորտում։ 

Շատ կարևոր է ապրանքների և ծառայությունների արտահանման աճի արձանագրումը։ Արտահանումն աճել է մոտ 104 տոկոսով, ներմուծումը՝ 78 տոկոսով։ Հունվար-ապրիլ ժամանակահատվածի  տնտեսական ակտիվությունը ներկայացնելիս տեսնում  ենք, որ ունենք 13․2 տոկոս տնտեսական ակտիվության աճ, ինչը կարծում եմ շատ կարևոր է»,-ընդգծեց Պապոյանը։ 

  • Կիսվել: