շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
2022-ը դարձել է լայնածավալ բարեփոխումների տարի․ Նիկոլ Փաշինյան

2022-ը դարձել է լայնածավալ բարեփոխումների տարի․ Նիկոլ Փաշինյան

2022-ը դարձել է լայնածավալ բարեփոխումների տարի։ Կառավարությունը որդեգրել է անվտանգային մարտահրավերների պարագայում բարեփոխումների, պետական ինստիտուտների կայացման և  պետության զարգացման օրակարգից չշեղվելու  քաղաքականություն։ Հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արդյունքում՝ 2022-ը ամփոփվել է  վերջին տարիների համար աննախադեպ՝ 12․6 տոկոս տնտեսական աճով։ 2022-ին պետական բյուջե հարկային վճարումները կազմել են 1 տրիլիոն 926 միլիարդ  դրամ, որը 2017-ի նկատմամբ ավելի է 768 միլիարդ դրամով  կամ 2 միլիարդ 22 միլիոն ԱՄՆ դոլարով կամ  66,3 տոկոսով, իսկ 2018-ի նկատմամբ 670 միլիարդ դրամով  կամ 1 միլիարդ 820 միլիոն  ԱՄՆ դոլարով կամ 53 տոկոսով։ 2022-ին շարունակվել է գրանցված  աշխատատեղերի թվի աճ, դեկտեմբերի գրանցվել է  աշխատատեղերի պատմության բացարձակ ռեկորդ՝ 704 հազար աշխատատեղ, այսինքն՝ 2018-ի մայիսից ի վեր ՀՀ-ում ստեղծվել է  156 հազար 431 աշխատատեղ։ 2022-ին գործազրկությունը նվազել է  և կազմել  է 13 տոկոս, 2018-ի՝ 19 տոկոսի համեմատ։ 2022-ին ֆիզիկական անձանց հիփոթեքային վարկի տոկոսների գծով վերադարձվել է 36,5 միլիարդ դրամ եկամտային հարկ, որը 2018-ի ցուցանիշը գերազանցում է 38,1 միլիարդ  դրամով կամ շուրջ 680 տոկոսով, 2018-ից ի վեր ավելի քան 250 հազար ընտանիք նոր բնակարան է ձեռք բերել  նորակառույց շենքերում»,- Փաշինյանն ընդգծեց, որ բարեփոխումներ գրանցվել են տարբեր բնագավառներում ու ոլորտներում։  

«Չլուծված է մնում առանցքային խնդիրը՝ ՀՀ արտաքին անվտանգության երաշխավորումը, մեր գնահատականն այն է, որ այս հարցին մեկ քայլանոց լուծում գոյություն չունի, լուծման համար անհրաժեշտ է միջազգային, տարածաշրջանային, ռազմաքաղաքական, ներքաղաքական իրադրության  խորը վերլուծություն և դրանից բխող քայլեր։Կառավարությունը որդեգրել է հենց աաս գործելակերպը՝ գիտակցելով, որ ստեղծված իրավիճակը երկրի համար առաջ է բերում լրջագույն  սպառնալիքներ և հնարավորություններ։Մեր խնդիրն է կառավարել սպառնալիքները  և օգտագործել հնարավորությունները»,- ասաց վարչապետը։

  • Կիսվել: