հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
2022 թ. դեկտեմբերին գրանցվել է աշխատատեղերի՝ Հայաստանի պատմության բացարձակ ռեկորդ. Նիկոլ Փաշինյան

2022 թ. դեկտեմբերին գրանցվել է աշխատատեղերի՝ Հայաստանի պատմության բացարձակ ռեկորդ. Նիկոլ Փաշինյան

2022 թվականն ամփոփվել է վերջին 15 տարիների համար աննախադեպ՝ 12,6 տոկոս տնտեսական աճով: Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2022 թվականին պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 926 միլիարդ դրամ, որը 2017 թվականի նկատմամբ ավել է 768 միլիարդ դրամով կամ 2 միլիարդ 20 միլիոն ամերիկյան դոլարով կամ 66,3 տոկոսով, իսկ 2018 թվականի նկատմամբ՝ 670 միլիարդ դրամով կամ 1 միլիարդ 820 միլիոն դոլարով կամ 53 տոկոսով»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ 2022 թվականին շարունակվել է գրանցված աշխատատեղերի թվի աճ:

«Դեկտեմբերին գրանցվել է աշխատատեղերի՝ Հայաստանի պատմության բացարձակ ռեկորդ, 704 հազար աշխատատեղ: Սա նշանակում է, որ 2018 թվականի մայիսից ի վեր Հայաստանում ստեղծվել է 156 հազար 431 աշխատատեղ»,- ասաց նա:

2022 թվականին, վարչապետի խոսքով, գործազրկությունը նվազել է և կազմել 13 տոկոս՝ 2018-ի 19 տոկոսի համեմատ:

  • Կիսվել: