հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
2022-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանից արտահանումը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 77,7 տոկոսով

2022-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանից արտահանումը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 77,7 տոկոսով

Հայաստանից արտահանումը 2022 թվականի հունվար-դեկտեմբերին 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 77,7 տոկոսով՝ կազմելով 5 մլրդ 360,1 մլն դոլար։ Այս մասին նշված է «2022 թվականին Հայաստանի կառավարության (2021-2026թթ.) ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցում։

2022 թվականի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է 5,7 տոկոսով անկում, իսկ 2021 թվականի դեկտեմբերի համեմատ՝ գրեթե կրկնակի աճ՝ 90,2 տոկոսով։  2022 թվականի հունվար-դեկտեմբերին դրամային արտահայտությամբ արտահանումը կազմել է 2 տրլն. 270.6 մլրդ դրամ։

«Ներմուծումը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 8 մլրդ 768,7 մլն դոլար՝ 2021 թվականի հունվար-դեկտեմբերի համեմատ գրանցելով 63,5 տոկոս աճ։ 2022 թվականի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ներմուծումն աճել է 1,6 տոկոսով, իսկ 2021 թվականի դեկտեմբերի համեմատ՝ 60,2 տոկոսով։ Դրամային արտահայտությամբ ներմուծումը 2022 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 3 տրլն 733,4 մլրդ դրամ»,- նշվում է հաշվետվության մեջ։

  • Կիսվել: