ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
 2021 թվականի համար կանխատեսվում է 6 տոկոս տնտեսական աճ․ Փաշինյան

2021 թվականի համար կանխատեսվում է 6 տոկոս տնտեսական աճ․ Փաշինյան

 

2021 թվականի համար պետական բյուջեի նախագծով կանխատեսվում էր 3,2 տոկոս տնտեսական աճ, բայց գոհունակությամբ պետք է նշեմ, որ տնտեսական աճի կանխատեսումները վերանայվում են դեպի վերև:

Այս մասին կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

<<Այժմ 2021 թվականի համար կանխատեսվում է 6 տոկոս տնտեսական աճ: Միաժամանակ, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում հարկային եկամուտները գերակատարվել են 52,5 մլրդ դրամով>>,-ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

  • Կիսվել: