չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
2020թ. հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ բենզինի գինը նվազել է 31.8%-ով

2020թ. հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ բենզինի գինը նվազել է 31.8%-ով

2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.2%, իսկ 2020թ. մայիսի համեմատ՝ 0.5% գնանկում: Այս մասին նշված է «ՀՀ վիճակագրական կոմիտեի «Սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում 2020թ. հունվար-հունիսին» հաշվետվության մեջ։

Ըստ տվյալների, 2020թ. հունիսին մայիսի համեմատ հագուստի գները նվազել են 2.0%-ով, կահույքինը, գորգերինը և հատակի ծածկերինը՝ 1.0%-ով, խոշոր կենցաղային սարքերինը՝ 0.7%-ով, տարբեր տեսակի կոշկեղենինը, դեղագործական ապրանքներինը՝ 0.5%-ով, բնակարանի նորոգման նյութերինը՝ 0.4%-ով, վառելանյութերինը և քսանյութերինը՝ 0.2%-ով, ապակե ամանեղենինը, ճաշասպասքինը և տնային կահկարասունը՝ 0.1%-ով:

Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է ոսկերչական զարդերի՝ 0.8%, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.5%, մաքրող, լվացող միջոցների 0.4%, գնաճ։

2020թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 0.2% և 1.7% գնանկում: 2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 31.8% և 33.0%-ով, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 28.8% և 27.8%-ով ։

  • Կիսվել: