Արցախում բենզինի պահեստի աղետալի պայթյունից 4 ամիս անց շուրջ 191 պացիենտի համար բուժման առաջին փուլը ավարտված է (տեսանյութ)
Լեռնային Ղարաբաղում բենզինի պահեստի աղետալի պայթյունից 4 ամիս անց շուրջ 191 պացիենտի համար բուժման առաջին փուլը ավարտված է, մեկնարկել է երկրորդ` վերականգնողական փուլը, հայտնում են Առողջապահության նախարարությունից:
՛՛Հետայրվածքային սպիներ, վերքերի բորբոքում, վիրակապություններ, ֆիզիոթերապևտիկ մերսումներ. երևանյան բժշկական կենտրոններից դուրս գրված ու արտասահմանյան կլինիկաներից վերադարձած գրեթե բոլոր պացիենտները շարունակում են ամբուլատոր վերականգնողական բուժումը:
ԱՆ Այրվածքաբանության կենտրոնում ստացիոնար բուժում է ստանում 1 պացիենտ, 7 պացիենտ` շարունակում է բուժումն արտասահմանյան կլինիկաներում՛՛,-ասված է հաղորդագրության մեջ: