շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
2020 թվականի համար առաջարկվող 4.9 տոկոս տնտեսական աճը կպահանջի լրացուցիչ ջանքեր. Ֆինանսների նախարար

2020 թվականի համար առաջարկվող 4.9 տոկոս տնտեսական աճը կպահանջի լրացուցիչ ջանքեր. Ֆինանսների նախարար

2020 թվականի համար առաջարկվող 4.9 տոկոս տնտեսական աճը կպահանջի լրացուցիչ ջանքեր. Ֆինանսների նախարար

Հայաստանի կառավարության բոլոր գործողությունները միտված են եղել խորքային փոփոխություններին, ոչ թե միայն առերևույթ թվային մեծություններին, այսօր ԱԺ-ում մեկնարկած Բյուջե 2020-ի նախագծի քննարկման ժամանակ այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

2019 թվականի ընթացքում արձանագրված համեմետաբար բարձր աճը բացատրվել է ծառայությունների և արդյունաբերության բարձր աճի տեմպերով։

Ըստ նախարարի, գյուղատնտեսության վիճակը նույնն է, այսինքն՝ տնտեսության մեջ նրա մասնակցությունը փոքր է եղել։

«2019 թվականին կանխատեսվում է 6.3 տոկոս աճ։ Իհարկե, կարելի է մշտապես գնալ մի լավատեսական սցենարով, բայց բյուջեն գործիք է, որը լուծում է ուղենիշներ սահմանելու հարցը», - ասաց նա։

Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ ենթադրվում է, որ 2020 թվականի համար առաջարկվող 4.9 տոկոս տնտեսական աճը կպահանջի լրացուցիչ ջանքեր։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: