հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
2019-ին 20 տոկոսով շրջանառության աճ է գրանցվել․ ՊԵԿ պաշտոնյա

2019-ին 20 տոկոսով շրջանառության աճ է գրանցվել․ ՊԵԿ պաշտոնյա

2019-ի դեկտեմբերի տվյալներով հարկման բազա ապահոված աշխատատեղերը եղել են 629 հազար, որը ապրիլի համեմատ 88 հազարով ավելի է:  Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման եւ հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը:

Ըստ նրա՝  հիմնական աճը տեղի է ունեցել մանրածախ առեւտրի ոլորտում, հանրային սննդի կազմակերպման , մեծածախ առեւտրի, սննդամթերքի  արտադրության եւ ծառայությունների ոլորտներում:

Նա նաև տեղեկացրեց, որ 2019-ին տպված ՀԴՄ կրտոնների թիվն աճել է․ «2018-ի ընթացքում տպվել է 326 մլն հատ ՀԴՄ կտրոն, իսկ 2019-ին այդ ցուցանիշը կազմել է 457 մլն հատ: Համապատասխանաբար 20 տոկոսով շրջանառության աճ է տեղի ունեցել: Հաշիվ ապրանքագրերի դեպքում աճը կազմել է 25 տոկոս՝ 20 մլն հատից դարձել է 25 մլն»,-ասաց նա

Թամազյանը հայտեց,որ  հարկային մարմինների ծանրաբեռնվածությունը գրեթե կրկնապատկվել է․ «Եթե օրինակ, 2018-ին մեկ տեսուչը կատարում էր մեկ ստուգում, 2019-ին կատարում է երկու ստուգում»:

 

  • Կիսվել: