ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
2019-ի արդյունքներով մշակող արդյունաբերությունն աճել է 12%-ով․ Նիկոլ Փաշինյան

2019-ի արդյունքներով մշակող արդյունաբերությունն աճել է 12%-ով․ Նիկոլ Փաշինյան

2019-ի արդյունքներով մշակող արդյունաբերությունը աճելով 12%-ով` 2008-ից ի վեր առաջին անգամ ՀՆԱ-ի կառուցվածքում առաջինն է տնտեսության բոլոր ոլորտների թվում՝ ապահովելով 12.1% կշիռ: Այս մասին գրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա նշանակում է, որ մեր երկրի արտադրական պոտենցիալը վերականգնվում է եւ զարգանում:

ՀՀ տնտեսության մեջ ամենաարագ աճն արձանագրել է կացության և հանրային սննդի ոլորտում ծառայությունների ոլորտը` 27.2%, ինչը զբոսաշրջության ոլորտի բարձր աճի արդյունք է:

Երկրորդ բարձր ոլորտային աճը արձանագրել են ֆինանսական և ապահովագրական ծառայությունները` 22% տոկոս, ինչը վարկերի տոկոսների հետագա նվազման հույսեր է տալիս»,- մասնավորապես գրել է վարչապետը։

  • Կիսվել: