ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
2018-ից ի վեր, 25 հազարից ավելի ընտանիք բնակարան է ձեռք բերել նորակառույց շենքում. Փաշինյան

2018-ից ի վեր, 25 հազարից ավելի ընտանիք բնակարան է ձեռք բերել նորակառույց շենքում. Փաշինյան

Հիփոթեքային վարկի գծով շահառուների թիվը 2022-ին կազմել է 29 197 անձ, որը 2018-ի ցուցանիշը գերազանցել է 25 176 անձով կամ 626 տոկոսով:

«Սա նշանակում է, որ 25 հազարից ավելի ընտանիք բնակարան է ձեռք բերել նորակառույց շենքում:  Այս պահին Հայաստանում շինարարության ամենատարբեր փուլերում է գտնվում 55 հազար բնակարան: մեկը նախագծման փուլում է, մեկը կառուցման, մյուսը հարդարման աշխատանքների փուլում է: Սա շատ կարեւոր ցուցանիշ է, սա նշանակում է, որ մարդիկ լավատեսություն ունեն Հայաստանի ապագայի նկատմամբ»,-ասաց նա:

  • Կիսվել: