շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԲՏԱ նախարարությունը հայտնում է 17-րդ միջոցառման առաջին ծրագրի մեկնարկի մասին

ԲՏԱ նախարարությունը հայտնում է 17-րդ միջոցառման առաջին ծրագրի մեկնարկի մասին

Կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացման նպատակով ՀՀ կառավարության կողմից հաստատված 17-րդ միջոցառման երկրորդ ծրագրով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Գաղափարից մինչեւ բիզնես» ծրագրի շրջանակներում հայտարարել է կայացած ընկերությունների դրամաշնորհների մրցույթ:

17-րդ միջոցառման երկրորդ  ծրագրով  մինչեւ 20 մլն ՀՀ դրամի չափով  դրամաշնորհներ կտրամադրվեն կայացած ընկերություններին՝  յուրաքանչյուր հաղթող նախագծի իրագործման համար։

«Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 07-ի թիվ 714-Լ որոշման համաձայն՝ տվյալ  դրամաշնորհին  մասնակցելու իրավունք ունեն 2 եւ ավել տարիներ ՀՀ-ում գրանցված եւ ծառայություններ մատուցող տեխնոլոգիական ընկերությունները (տնտեսավարողներ), որոնք պատրաստել եւ մշակել են պրոդուկտներ, ունեն տվյալ ընթացակարգին մասնակցելու հավասար իրավունք:

Մրցույթի բյուջեն կազմում է 460 մլն ՀՀ դրամ, սակայն մրցութային հանձնաժողովի կողմից ավելի շատ ընտրված նախագծեր լինելու դեպքում, որոնք գումարային առումով կգերազանցեն նախատեսված 460.0 մլն ՀՀ դրամը, 17-րդ միջոցառմամբ նախատեսված դրամաշնորհային ծրագրերի համար ՀՀ կառավարության կողմից կարող են նախատեսվել լրացուցիչ ֆինանսական միջոցներ:

17-րդ միջոցառման երկրորդ ծրագրի ընթացակարգին մասնակցության հայտերը հարկավոր է ներկայացնել նշված բոլոր ձեւաչափերով.

1. Էլեկտրոնային` հարցաշարը լրացնելով հետեւյալ հղումով 

2. Թղթային տարբերակով՝ ներկայացնելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն (ք. Երեւան, Վ. Սարգսյան 3/3, 208 սենյակ հասցեով):

Հայտերը՝ թղթային եւ էլեկտրոնային տարբերակներով, անհրաժեշտ է ներկայացնել մինչեւ սույն թվականի հուլիսի 01-ը ժամը 11:00-ն (հայտարարության հրապարակման օրվանից հաշված 30-րդ օրը):

Հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար հարկավոր է դիմել մրցութային հանձնաժողովի քարտուղար Գոռ Եսայանին՝ (010) 59 00 47 հեռախոսահամարին զանգահարելով կամ գրելով [email protected] էլ․ փոստի հասցեին:

Ընթացակարգի, հրավերի եւ ծրագրի վերաբերյալ բոլոր մանրամասները ներկայացված են նախարարության կայքէջում՝ հետեւյալ  հղումով:

  • Կիսվել: