շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
1 տարի է՝ իմ տունն ուզում եմ վաճառել, որ հնարավոր է՝ ես էլ բնակարան ձեռք բերեմ, չեմ կարողանում իմ ուզած գնով վաճառել. Փաշինյանը՝ Պապիկյանի գնած տան մասին

1 տարի է՝ իմ տունն ուզում եմ վաճառել, որ հնարավոր է՝ ես էլ բնակարան ձեռք բերեմ, չեմ կարողանում իմ ուզած գնով վաճառել. Փաշինյանը՝ Պապիկյանի գնած տան մասին

«Երբ հարցը տվեցիք, ես ինձ այնքան լավ զգացի, որ նախարարը բնակարան է գնել, նոր ընտանիք է». ի պատասխան ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի գնած տան գնման վերաբերյալ հետաքննության մասին հարցին` արձագանքեց Նիկոլ Փաշինյանը: Վերջինս հորդորեց սպասել և ուսումնասիրել Սուրեն Պապիկյանի հայտարարագիրը՝ պարզելու նրա եկամուտները և հասկանալու՝ ինչպես է ձեռք բերել բնակարանը:  

Հիշեցնենք, որ «Հետք»-ի հրապարակած նյութի համաձայն՝ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը 168․000 դոլարով բնակարան է գնել, որն այսօր 412.000 դոլար արժե:

«Եթե նշվածը ճիշտ է, ապա առաջարկ ունեմ՝ գնացեք բանկի հետ բանակցեք և 300 հազար դոլարով գնեք այդ տունը և 400 հազար դոլարով վաճառեք և երբ այդքանով վաճառեք, մենք բոլորս կիմանանք, որ դա ճիշտ էր: Ես բոլոր լրագրողներին և ՀԿ-ներին առաջարկում եմ գնալ այս ճանապարհով: Ներողություն եմ խնդրում պարոն Պապիկյանից, բայց ես կպնդեմ, որ նա 300 հազար դոլարով վաճառի իր տունը: Անկեղծ պետք է ասեմ՝ 1 տարի է՝ իմ տունն ուզում եմ վաճառել, որ հնարավոր է՝ ես էլ բնակարան ձեռք բերեմ, չեմ կարողանում իմ ուզած գնով վաճառել»,-նշեց Փաշինյանը:

Փաշինյանը հավելեց նաև, որ 2018թ. ի վեր 25.000 մարդ, այդ թվում՝ նախարարներ, օգտվելով եկամտահարկի վերադարձի ծրագրից, նորակառուցում 1-4 սենյականոց բնակարաններ են ձեռք բերել:

  • Կիսվել: