կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ պետին ծեծելու համար մեղադրվողը կալանավորվել է

Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ պետին ծեծելու համար մեղադրվողը կալանավորվել է

ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 15-ին Գեղակերտ գյուղում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 21-ամյա Համլետ Գ.-ն:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ պետին ծեծելը, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝ պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասներեք տարի ժամկետով) 3-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

 

  • Կիսվել: