ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Տեղեկությունը, թե հակառակորդը կրակել է Արմաշ և Սուրենավան համայնքների ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը

Տեղեկությունը, թե հակառակորդը կրակել է Արմաշ և Սուրենավան համայնքների ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը

Արարատի մարզպետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

Մամուլում տարածվող տեղեկությունը, թե հակառակորդը կրակել է Արարատի մարզի Արմաշ և Սուրենավան համայնքների ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին ասված է Արարատի մարզպետարանի տարածած հայտարարության մեջ: 

"Հուլիսի 26-ին՝ ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։ Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է։

Լրատվամիջոցների ներկայացուցիչներին կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և խուճապ տարածող սահմանային իրավիճակին առնչվող տեղեկություններ հրապարակելուց",- ասված է հայտարարության մեջ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: