Տավուշի մարզի 4 սահմանապահ գյուղերում կառուցվել են 4 ռմբապաստարաններ (լուսանկար)
Հետևելով ավելի դիմակայուն ու անվտանգ համայնք, պաշտպանված բնակիչ ունենալու տեսլականին՝ 4 ռմբաստարաններ են կառուցվել Տավուշի մարզի 4 սահմանապահ գյուղերում. ապաստարանների կառուցումը կշարունակվի: Այս մասին տեղեկանում ենք Տավուշի մարզպետարանից:
՛՛Տավուշի մարզպետարանի և «Պահապան» հիմնադրամի համագործակցության արդյունքում ստեղծվում են անվտանգ վայրեր և թաքստոցներ, որոնք ամուր ու լիարժեք պաշտպանություն կարող են դառնալ հակառակորդի հնարավոր օդային և հրետանու հարվածներից։
Շնորհակալություն ենք հայտնում բոլորին, որոնք իրենց կարևոր մասնակցությունն են ցուցաբերել այս կարևորագույն նախագծերին:
Դու նույնպես կարող ես օգնել թաքստոցների կառուցմանը, հանգանակություն կատարելով այստեղ՝ https://www.pahapan.org/ar/donation/՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

