ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Շփման գծի ողջ երկայնքով հրադադարը պահպանվում է. ՌԴ ՊՆ

Շփման գծի ողջ երկայնքով հրադադարը պահպանվում է. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ-ն տեղեկատվական տեղեկագիր է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ ուժերի զորակազմի տեղակայման մասին:  

Ըստ տեղեկագրի՝ խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմը Լեռնային Ղարաբաղի տարածքում շարունակում է կատարել առաջադրանքները:

Ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:

Շփման գծի ողջ երկայնքով հրադադարը պահպանվում է:

Ռուս խաղաղապահներն օգնություն են ցուցաբերում խաղաղ կյանքի վերականգնման գործում, ապահովում են մարդկանց անվտանգ վերադարձը նախապատերազմյան բնակության վայրեր, մարդասիրական օգնություն է ցուցաբերվում, և վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքները:

Նշվում է նաև, որ ռուս խաղաղապահների օժանդակությամբ ամեն օր իրենց նախկին բնակավայրեր են վերադառնում Լեռնային Ղարաբաղի ավելի քան 2000 բնակիչներ, որոնք ռազմական գործողությունների պատճառով նախկինում լքել էին իրենց տները: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 17 հազար մարդ:

տեղեկագրում ասվում է, որ սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտներին և բնակելի շենքերին ջերմամատակարարումը վերականգնելու համար ռուս խաղաղապահներն աջակցել են Ստեփանակերտում գազատարի վերականգնմանը: Նշվում է նաև ականազերծման աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև՝ տեղի բնակչությանը որակյալ բժշկական ծառայությունների ապահովման մասին:

ՌԴ խաղաղապահ ուժերի  և ԿԽՄԿ-ի համակարգմամբ շարունակվում են նաև զոհերի մարմինների որոնումն ու փոխանակումը:

 

 

  • Կիսվել: