ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Շոյգուն ու Կարապետյանը Մոսկվայում հանդիպել են. մանրամասները հայտնի չեն

Շոյգուն ու Կարապետյանը Մոսկվայում հանդիպել են. մանրամասները հայտնի չեն

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արշակ Կարապետյանի հետ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

Աղբյուրների տվյալներով՝ Կարապետյանը Մոսկվա է ժամանել հուլիսի 27-ի առավոտյան: Բանակցությունները փակ բնույթ են ունեցել, այդ իսկ պատճառով զրույցի թեման և մանրամասները դեռևս հայտնի չեն:

Հիշեցնենք, որ նախօրեին կողմերը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության ապահովման հարցերը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: