չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ռմբակոծության պատճառով շտապօգնության մեքենաները երբեմն չեն կարողանում օգնության հասնել քաղաքացիներին․ Արսեն Թորոսյան

Ռմբակոծության պատճառով շտապօգնության մեքենաները երբեմն չեն կարողանում օգնության հասնել քաղաքացիներին․ Արսեն Թորոսյան

Ադրբեջանի ագրեսիվ գործողություների արդյունքում ունենք ԱՀ-ու սրված իրավիճակ, որի պատճառով ունենք բազամթիվ վիրավորներ և զոհեր, ինչպես ռազմական անձակազմի, այնպես էլ քաղաքացիական անձանց շրջանում, ինչը հատկապես դատարպելի է։  Այս մասին այսօր կրագրողների հետ զրույցում ասաց

Նախարարը նշեց, որ Ստեփանակերտից վերդարձել է ուշ երեկոյան, դա իր երրորդ այցելությունն էր։ Նա համեմատություն անցկացրեց առաջին և վերջին օրերի իրավիճակների միջև։

«Իրվիճակն այնպիսին էր, որ Ստեփանակերտն ամբողջությամբ ռմբակոծության տակ էր, որևէ տարբերություն չկար հրթիռների թիրախների առումով։ Ռմբակոծվում էին  թե՛ ենթադրյալ  ռազմական օբյելտները, թե՛ քաղաքացիական ենթակառուցվածները, ինչը դժվարացնում էր քաղաքաի բնականոն կյանքը։ 

Ամբողջությամբ մոբիլիզաված Հայաստանի և Արցախի բուժանձնակզմը, փաստացի երբեմն զրկված է լինում կարիքի մեջ գտնվող մեր քաղաքացիներին օգնություն ցույց տալ, որովհետև Ստեփանակերտն ու այլ քաղաքները գտնվում են օդային տագնապի և ռմբակոծության տակ։ Նույնիկս շտապօգնության մեքենաները չեն կարողանում օգնության հասնել քաղաքացիներին»,-  իր խոսքում նշեց նախարարը։

Թորոսյանը պատմեց, որ ականատես է եղել, թե ինչպես է Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցը դղրդաց շատ մոտ հրթիառյին վարվածից։

«Բժշկական անձնակազմի մոտ այնպիսի տպավորություն է,  որ չի բացառվում՝ հարված լինի ուղիղ  հիվանդանոցին՝ տեսնելով ադրբեջանական ռամզաքաղաքական ղեկավարության մտադրությունները, ինչը կարելի է համարել պատերազմական հանցագործություն խաղաղ բնակչության նկատմամբ»,- շեշտեց նախարարը։

  • Կիսվել: