երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՌԴ-ն պատրաստ է Հայաստանի հետ քննարկել Սու-30ՍՄ «4+» կործանիչների մատակարարման հարցը

ՌԴ-ն պատրաստ է Հայաստանի հետ քննարկել Սու-30ՍՄ «4+» կործանիչների մատակարարման հարցը

Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել «Սու-30ՍՄ» «4+» սերնդի կործանիչների նոր խմբաքանակի մատակարարման հարցը: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունից (ՌՀԴԾ):

Նշենք, որ այսօր Հայաստանի պաշտպանության նախարարությունը և Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական ընկերությունը Սու-25 ինքնաթիռների արդիականացման և վերանորոգման պայմանագիր են ստորագրել։ Պայմանագիրը «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը և «Միավորված ավիաշինարարական ընկերության» գլխավոր տնօրենի տեղակալ Իլյա Տարասենկոն:

Աղբյուրը նշել է, որ հայ գործընկերների հետ աշխատանքը շարունակվում է: «Օդանավերի գնման թեման կքննարկվի, եթե հայկական կողմը հաստատի իր հետաքրքրությունը դրանում», - ասել է Ռուսաստանի ՌՀԴԾ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Վորոբյովան:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: