Քննարկվել են ՀՀ-ԱՄԷ պաշտպանական համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում նոյեմբերի 17-ին հանդիպել է ԱՄԷ փոխվարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի թագաժառանգ, շեյխ, Նորին Մեծություն Համդան բին Մուհամմեդ բին Ռաշիդ Ալ-Մաքթումի հետ: Այս մասին իր տելեգրամյան էջում հայտնել է ինքը՝ նախարարը:
Նա նշել է, որ հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը:
՛՛Քննարկվել ենք ՀՀ-ԱՄԷ պաշտպանական համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր:
Պատրաստակամություն ենք հայտնել զարգացնել երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությունը և այդ նպատակով ստորագրել պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄԷ միջև համագործակցության մասին համաձայնագիր, ըստ որի սահմանվելու են գործակցության հիմնական ուղղությունները:
Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր՛՛,-գրել է Պապիկյանը:




