երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Պրոթեզների օգտագործմանն առնչվող խնդիրների լուծման նպատակով Հայաստանում են իսլանդական Össur կազմակերպության ներկայացուցիչները

Պրոթեզների օգտագործմանն առնչվող խնդիրների լուծման նպատակով Հայաստանում են իսլանդական Össur կազմակերպության ներկայացուցիչները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ իսլանդական Össur կազմակերպության Հայաստանում գտնվող ներկայացուցիչներն այցելել են «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում բուժում և վերականգնողական ծառայություններ ստացող զինծառայողներին։
 
Այցի նպատակն է աջակցել 2020 թ․ պատերազմի հետևանքով ամպուտացված անձանց պրոթեզների օգտագործմանն առնչվող խնդիրների լուծմանը։
 
 Նախարարությունը կշարունակի իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ՝ հայրենիքի պաշտպանության համար առողջությունը վտանգած և հաշմանդամություն ձեռք բերած անձանց պրոթեզների լիարժեք օգտագործման ուղղությամբ՝ վերջիններիս շարունակելով տրամադրել կարիքին համապատասխան ծառայություններ։

  • Կիսվել: