ՊՆ-ի մոտ լարված է. «Արա՛, աթոռները բերեք», «Չեն քաշքշի, ռիսկ չեն անի», «Ամո՛թ ձեզ, տղե՛րք»
Այս պահին 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինվորների ծնողները բողոքի ակցիա են իրականցնում Պաշտպանության նախարարության դիմաց։
Ծնողները պահանջում են հանդիպում ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանի և Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանի հետ հանդիպում։
Նրանք ակցիա են իրականացրել նաև սեպտեմբերի 27–ին, և իրենց ասել են, որ այսօր կլինի հանդիպում:
Քիչ առաջ իրավիճակը լարվել է:


