երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պետք է լինեն 18-25 տարեկան պայմանագրային զինծառայողներ. 315 հազար աշխատավարձ կստանան. Արմեն Խաչատրյան

Պետք է լինեն 18-25 տարեկան պայմանագրային զինծառայողներ. 315 հազար աշխատավարձ կստանան. Արմեն Խաչատրյան

Որեւէ երկրի համար զինված ուժերի լավագույն կազմակերպման ձեւը պրոֆեսիոնալ բանակ ունենալն է. Մենք տարիներ շարունակ խոսում էին այդ մասին, բայց դա շատ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Դա ենթադրում է շատ մեծ նյութական ծախսեր, շրջադարձային բարեփոխումներ եւ մի շարք օրենսդրական փոփոխություններ: Որպեսզի բացատրեմ, թե ինչ է դա մեզ տալիս, անդրադառնամ վերջին մի քանի ամսում կատարված փոփոխություններին. Նախ, նրանք, որոնք ռազմաուսումնական հաստատություններ կընդունվեն եւ կազատվեն, կստանան երեք սենյականոց բնակարաններ: Սրանով գրավչությունն ենք բարձրացնում, որպեսզի ունենանք, մրցունակ  սպայական կազմ՝ բազային կրթությամբ, որը չունենք: 2016-ին 16 հոգի էր դիմել, որ ընդունվի ռազմական ինստիտուտ: Իսկ եթե չունենք բազային կրթությամբ սպայակազմ, ինչքան էլ փող ծախսենք, լավագույն զինտեխնիկան ունենանք, մեր բանակը կմնա «բանակ»: Երկրորդը, մեզ համար գաղտնիք չէ, որ այսօրվա պայմանագրային զինծառայողները ստանալով շատ ցածր աշխատավարձ, ազատ ժամանակ զբաղվում են նաեւ այլ աշխատանքով՝ տաքսի են վարում, ֆերմերությամբ են զբաղվում: Այսինքն  նրանք պրոֆեսիոնալ զինվորականներ չեն, դա իրենց համար երկրորդական ինչ-որ աշխատավարձ ստանալու միջոց է: Երկու շաբաթ առաջվա նախագծով գրեթե երկու անգամ բարձրացրեցինք նրանց աշխատավարձը: Ին հաշվարկներով, մաքուր աշխատաբարձը, որ կստանա պայմանագրայինը, առանց մարտական գործողությունների մասնակցելու, կլինի 315 հազարի կարգի՝ կամավոր ատեստավորում անցնելուց հետո: Իսկ եթե մարտական հերթապահություններ լինեն, դա կբերի ավելի բարձր աշխատավարձի»,-ասաց նա:

Անդրադառնալով «Պաշտպան հայրենյաց» ծրագրին պատգամավորն ասաց. «Երբ 18 տարեկանում զորակոչվելով զինծառայողը ուսումնական զորամասում ծառայությունը կավարտվի, 6 ամիս հետո իրեն հնարավորություն կտրվի իր դիմումի համաձայն անցնել պայմանագրային զինծառայության: Այսինքն ցանկացած ժամկետային զինծառայող 6 ամիս հետո իրավունք կունենա իր ծառայության ձեւը փոխել եւ դառնալ պայմանագրային: Այսինքն անցնել ատեստավորում, ստանալ բարձր աշխատավարձ, պայմանով, որ 5 տարի պետք է լինի պայմանագրային զինծառայող: 5 տարի հետո, անկախ նրանից, ցանկանում է շարունակել ծառայությունը, թե չի ցանկանում, բացի այդ աշխատավարձի կստանա նաեւ 5 մլն դրամ պատվովճար»:

Նա նկատեց, որ հաշվարկն այնպես է արվել, որ եթե նույնիսկ 5 տարի ծառայելուց հետո 5 մլն դրամը ստանան եւ ԶՈՒ-ից դուրս գան, դա արդեն մեզ համար բավականին արդյունավետ էֆեկտ է, իսկ եթե կմնան ավելի լավ:

Պատգամավորը կանխատեսեց, որ այս ծրագրի արդյունքում պրոֆեսիոնալան սպայական զինծառայողների թվաքանակը կտրուկ բարձրանալու է ի հաշիվ ժամկետային զինծառայողների:

Արմեն Խաչատրյանի խոսքով՝ կարևոր է, որ պայմանագրային զինծառայողների տարիքային շեմը իջեցվի, այսինքն՝ լինեն 18-25 տարեկան պայմանագրային զինծառայողներ. «Գաղտնիք չէ, որ մարտական գործողություններում ամենամեծ արդյունքը ցույց են տալիս հենց այս տարիքի անձինք։ 18 տարեկանն առաջնագծում չի կանգնելու, մինչև վեց ամիս ուսումնական զորամասում ծառայություն չիրականացնի, այսինքն մինչև չտիրապետի ռազմարվեստին այն չափով, որքանով որ պետք է, նա ծառայություն չի իրականացնելու: 6 ամիս հետո կամ կանցնի ծառայության այլ զորամասում, կամ կանցնի պայմանագրային զինծառայության», - ասաց Խաչատրյանը։

  • Կիսվել: