երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Իրանի հարվածների հետևանքով Ալ-Ուդեյդ ավիաբազայում ամերիկացիների շրջանում զոհեր չկան

Իրանի հարվածների հետևանքով Ալ-Ուդեյդ ավիաբազայում ամերիկացիների շրջանում զոհեր չկան

Իրանական հարվածի հետևանքով Կատարի Ալ-Ուդեյդ ավիաբազայում ամերիկացիների շրջանում կորուստներ չկան, ՏԱՍՍ-ի հետ զրույցում հաստատել է ԱՄՆ ռազմական շրջանակների ներկայացուցիչը։

«Կարող եմ վստահեցնել, որ Ալ-Ուդեյդ բազային Իրանից հարված է հասցվել փոքր և միջին հեռահարության բալիստիկ հրթիռների կիրառմամբ։ Ներկայում ամերիկացիների շրջանում կորուստների մասին տվյալներ չկան։ Մենք ուշադրությամբ հետևում ենք իրավիճակին, նոր տեղեկությունների ի հայտ գալու դեպքում կհաղորդենք»,- ասել է նա՝ չհստակեցնելով՝ արդյոք ավիաբազայում ավերածություններ եղել են։

  • Կիսվել: