Մոտոցիկլիստի ու բանակային դիրքի զինծառայողների մասնակցությամբ տեսանյութի տարածման դեպքով նշանակվել է ծառայողական քննություն. ՊՆ
Մոտոցիկլիստի ու բանակային դիրքի զինծառայողների մասնակցությամբ տեսանյութի հրապարակման առթիվ նշանակվել է ծառայողական քննություն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
«Համացանցում և լրատվամիջոցներում մոտոցիկլիստի ու բանակային դիրքի զինծառայողների մասնակցությամբ տեսանյութ է տարածվում:
Հայտնում ենք, որ այդ կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով»:


