հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Առանց զենքի 2 զինծառայող կորել է․ հնարավոր է՝ հայտնվել են Ադրբեջանի տարածքում․ ՊՆ

Առանց զենքի 2 զինծառայող կորել է․ հնարավոր է՝ հայտնվել են Ադրբեջանի տարածքում․ ՊՆ

Հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։ Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, որոնք դեռևս արդյունք չեն տվել, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Ռուսական կողմի միջնորդությամբ, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հետ քննարկվում է Ա. Նալբանդյանի և Ա. Տոռոզյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։
Հավելենք` Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: